Author Archives: Miqayel

Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» 76,5 միլիոնով տրանսֆեր իրականացրեց

«Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «Կարմիր սատանաները» սլովենացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 76,5 միլիոն եվրոյով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` գործարքի արժեքը կարող է հասնել մինչև 85 միլիոն եվրոյի։ Բենյամին Շեշկոն «Լայպցիգում» հանդես էր գալիս […]

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈՒԵՖԱ-Ի Սուպերգավաթի խաղում Իտալիայի Ուդինե քաղաքի «Ֆրիուլի» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն և «Տոտենհեմը»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Ժոաու Պինեյրու (Պորտուգալիա)։ Եզրային մրցավարներ – Բրունու Ժեզուշ, Լուսիանու Մայա (երկուսն էլ` Պորտուգալիա)։ Չորրորդ մրցավար – Էլչին Մասիև (Ադրբեջան)։ Տեսաօգնականներ – Տիագու Մարտինշ, Ֆաբիու Օլիվեյրա Մելու (երկուսն էլ` Պորտուգալիա), Պոլ […]

Պաշտոնական. Տեր Շտեգենը կրկին «Բարսելոնայի» ավագն է

«Բարսելոնան» ավագի թևկապը վերադարձրել է դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը կարգավորել են ստեղծված կոնֆլիկտը. ««Բարսելոնան» հայտնում է, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ակումբի բժշկական թիմին թույլ է տվել մշակել Լա Լիգայի համար պարտադիր բժշկական եզրակացությունը՝ վիրահատության վերաբերյալ։ Կարգապահական գործը փակված է, իսկ ավագի թևկապն անմիջապես վերադարձվում է Տեր Շտեգենին»,- նշված է «բլաուգրանայի» […]

ԵԼ. «Նոա» – «Լինքոլն Ռեդ Իմպս» հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Սեբաստիան Գիսհամեր։ Եզրային մրցավարներ – Ռոլանդ Ռիդել, Սանտինո Շրայներ։ Տեսաօգնականներ – Մանուել Շուեթենգրուբեր, Սառա Տելեկ։ Չորրոր մրցավար – Վալտեր Ատման։ «Նոա» – «Լինքոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Աբովյանում` ժամը 21:00-ից սկսած։ Ջիբրալթարում կայացած առաջին […]

Here we go! Մորատան կվերադառնա իտալական ֆուտբոլ 📸

«Գալաթասարայում» վարձավճարով հանդես եկող Ալվարո Մորատան կվերադառնա իտալական ֆուտբոլ և կտեղափոխվի «Կոմո», հայտնում է ինսայդեր Ֆաբարիցիո Ռոմանոն։ Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին», և «Կոմոն» «Գալաթասարայի» հետ վարձակալական պայմանագիրը խզելու համար կվճարի 5 միլիոն եվրո։ «Կոմոն» նույնպես կվարձակարձակալի 32-ամյա հարձակվողին։ Գործարքում կներառվի նաև 10 միլիոն եվրոյով տրանսֆերի գնման պարտադիր իրավունք։ Մորատան «Գալաթասարայի» հետ մինչև […]

Here we go! Ինիգո Մարտինեսը կլքի «Բարսան» ու կփոխի ակումբը

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը կտեղափոխվի սաուդյան «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 34-ամյա ֆուտբոլիստը կօգտվի իր պայմանագրի խզման հատում կետից ու կատալոնական ակումբը կլքի անվճար։ Նա «Ալ Նասրի» հետ համաձայնագիրը կստորագրի 1+1 սկզբունքով և կպահպանի իր ներկայիս 12 միլիոն եվրո աշխատավարձը։ Ինիգո Մարտինեսը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 71 խաղում խփել է […]

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանի հիասքանչ գոլը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»։ Հայաստանի չեմպիոնից 7-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց թիմի նորեկ, կոլումբացի կիսապաշտպան Խուան Բալանտան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԼ. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց Պրահայի «Սպարտայի» դեմ։ Չնայած 7-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնը Խուան Բալանտայի խփած հիասքանչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն մրցակիցը հետագայում չորս անպատասխան գոլ խփեց ու հաղթեց 4:1 հաշվով։ Չեխական ակումբից մեկական անգամ աչքի ընկան Պատրիկ Վիդրան, Կան Կայրինենը, Յան Կուխտան ու Վելկո Բիրմանչևիչը։ Դիմակայության պատասխան հանդիպումը […]

ԵԼ. «Նոան» մրցավարի անհասկանալի որոշման պատճառով չհաղթեց «Լինքոլն Ռեդ Իմպսին» 🎥

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ Հայաստանի չեմպիոնն, ունենալով խաղային լուրջ առավելություն, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից հաշիվը 9-րդ րոպեին բացեց Յան Էթեկին, հյուրերից 45+9-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյ Դե Բարը։ «Նոայից» 90+1-ին տուգանայինից կատարած հարվածով գոլ խփեց Իմրան […]

ԵԼ. Էթեկին շեշտակի հարվածով առաջ մղեց «Նոային» 🎥

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցում է Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ «Նոայից» շեշտակի հարվածով 9-րդ րոպեին հաշիվը բացեց Յան Էթեկին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 214 215 216 217 218 2,104