Author Archives: Miqayel

Մարկուս Ռեշֆորդի անհավանական վրիպումը «Կոմոյի» դեմ խաղում 🎥

«Բարսելոնան» Ժոան Գամպերի անվան գավաթի խաղուն մրցում է «Կոմոյի» դեմ։ Կատալոնական ակումբից հանդիպման 45+2-րդ րոպեին անհատավալի վրիպում թույլ տվեց թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը, որը շրջանցեց մրցակցի դարպասապահ Ժան Բուտեսին ու մի քանի մետրից դատարկ դարապսի դիմաց շեղ հարվածեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եղիշե Մելիքյանի ու Սոֆի Դևոյանի բուռն և ոգևորիչ պարը 🎥

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը բուռն ու ոգևորիչ պարում Նշենք, որ այսօր` օգոստոսի 10-ին, տեղի է ունենում Սոֆի Դևոյանի թոռնուհու` Սոֆի Դևոյան կրտսերի հարսանեկան արարողությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Armenia Live […]

Թրիլեր Լոնդոնում. «Քրիսթալ Փելասը» 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով Անգլիայի Սուպերգավաթը 🎥

Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Կողմերը հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. մերսիսայդյան գրանդը երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն «արծիվները» խփեցին պատասխան գոլերը։ «Լիվերպուլից» գոլերը խփեցին թիմի նորեկներ Ուգո Էկիտիկեն ու Ժերեմի Ֆրիմպոնգը, լոնդոնյան ակումբից աչքի ընկան Ժան-Ֆիլիպ Մատետան և Իսմայիլա Սարը։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին […]

«Քրիսթալ Փելաս» – «Լիվերպուլ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Անգլիայի Սուպերգավաթի խաղում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցեն երկրի չեմպիոն «Լիվերպուլն» ու գավաթակիր «Քրիսթալ Փելասը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Սելարայանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ` օգնելով «Բելգրանոյին» հաղթել «Բանֆիլդին» 🎥

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի չորրորդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ 33-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ։ «Բանֆիլդի» հայտացուցակում էր Հայաստանի հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը մնաց […]

Օլիվիե Ժիրուի կիսաշրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը «Վեսթ Հեմի» դեմ խաղում 🎥

«Լիլն» ընկերական խաղում 11-մետրանոցներով պարտվել է «Վեսթ Հեմին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Ֆրանսիական ակումբից 45+1-րդ րոպեին կիսաշրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել անվանի հարձակվող Օլիվիե Ժիրուն` բացելով հաշիվը։ 38-ամյա ֆուտբոլիստը վերջերս է պայմանագիր կնքել «Լիլի» հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Դարվին Նունյեսը խոշոր գումարով հեռացավ «Լիվերպուլից» 🎥

«Ալ Հիլալը» գնել է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել։ Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Հիլալն» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 53 միլիոն եվրո։ Նույնեսը մերսիսայդյան գրանդում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 143 խաղում խփել է 40 գոլ, կատարել 26 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Պաշտոնական. ՊՍԺ-ն 40 միլիոնով նոր դարպասապահ ձեռք բերեց 🎥

ՊՍԺ-ն ձեռք է բերել «Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեին, հայտնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Պարի Սեն-Ժերմենը» 23-ամյա դարպասապահի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։ Շևայլեն «Լիլի» համակարգում էր 2014 թվականից։ Ֆրանսիացին ակումբի հիմնական թիմում 127 խաղից 44-ում դարպասն անառիկ […]

Հարոյանն առաջին գոլն է խփել Հունգարիայի առաջնությունում 🎥

Հունգարիայի առաջնության երրորդ տուրում «Կազինցբարցիկայը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Դեբրեցենին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականից հեռացած պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 45+1-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով խփել է իր թիմի միակ գոլը։ 32-ամյա ֆուտբոլիստը Հունգարիայի առաջին գոլն է գրանցել։ Նա վերջերս է միացել «Կազինցբարցիկային»։ «Կազինցբարցիկայը» երրորդ անընդմեջ պարտությունն է […]

Անգլիական ակումբը բանակցում է Սպերցյանի հետ

Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» բանակցում է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ «Սրբերը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերն են քննարկում։ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը, որը դեռ 2024 թ. ամռանն է ցանկացել ձեռք բերել նրան։ Բելգիացի մասնագետն այդ ժամանակ մարզում էր ֆրանսիական […]

1 213 214 215 216 217 2,104