Author Archives: Miqayel

Վիտինիայի գոլը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին Լիգա 1-ի առաջին տուրում 🎥

Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջին տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Նանտին»։ Փարիզյան գրանդի հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց Վիտինիան։ Այսպիսով, Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նոր մրցաշրջանում առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սպերցյանի տրանսֆերի համար ևս ակումբ է առաջարկ արել «Կրասնոդարին»

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարիերայի շարունակության ևս երկու տարբերակ ունի, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկ են արել նաև ֆրանսիական «Լանսն» ու պորտուգալական «Պորտուն»։ «Պորտուն» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո ու գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։ «Լանսն» էլ առաջարկել է 12 միլիոն եվրո ու […]

Սպերցյանի փայլուն դուբլն ու ասիստը! «Կրասնոդարը» հաղթեց խոշոր հաշվով 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 5:1 հաշվով հաղթեց «Սոչիից»։ Տանտերերից ֆանտատսիկ բենեֆիս ունեցավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը դուբլ գրանցեց և ասիստ կատարեց։ Նա օգնեց աչքի ընկել իր խաղընկեր Նիկիտա Կրիվցովին։ 25-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 8 խաղում խփել է 4 գոլ, կատարել 4 ասիստ։ «Ցլերը» 12 միավորով բարձրացան […]

Սպերցյանի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը «Սոչիի» դեմ խաղում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում մրցում է «Սոչիի» դեմ։ Գործող չեմպիոնի կազմից 62-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը խփել էր նաև իր թիմի առաջին գոլը։ Նա դուբլ է գրանցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել «Կրասնոդարին»

«Սաութհեմփթոնը» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։ Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար նոր առաջարկ է արել Ռուսաստանի չեմպիոնին և այժմ պատրաստ է վճարել 14 միլիոն դոլար։ «Կրասնոդարը» Սպերցյանի հաջորդ տրանսֆերից նաև մասնաբաժին կունենա։ «Կրասնոդարին» «սրբերի» առաջին առաջարկը (11 միլոին դոլար) չի բավարարել։ Այժմ «Սաութհեմփթոնը» […]

«Արսենալը» համառ պայքարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» համառ պայքարում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Զինագործների» հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Ռիկարդո Կալաֆիորին։ Գոլային դրվագում «կարմիր սատանաների» դարպասապահ Ալթայ Բայինդիրը կոպտագույն սխալ թույլ տվեց։ «Յունայթեդը» ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր և կարող էր քանի անգամ գրավել լոնդոնյան գրանդի դարպասը, բայց չհաջողվեց փրկել խաղը։ Հանդիպման հերոսներից […]

Ռանոսը 215 օր անց «Բորուսիայում» պաշտոնական հանդիպման մասնակցեց 🎥

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մրցակցի դաշտում մրցեց երկրի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ատլաս Դելմենհորսթի» դեմ` հաղթելով 3:2 հաշվով։ Խերարդո Սեոնանեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոբին Հակը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկո Էլվեդին։ Տանտերերի գոլերը խփեցին Շտեֆեն Ռոհվեդերը և Լինուս Ուրբանը։ «Բորուսիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Հրանտ-Լեոն […]

«Չելսին» ու «Քրիսթալ Փելասը» չպարզեցին հաղթողին 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Չելսին» ու «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում գոլեր չխփեցին` 0:0։ «Թոշակառուները», ընդհանուր առմամբ, խաղային ու տարածքային առավելություն ունեին, բայց հյուրերը պահպանեցին ոչ-ոքի արդյունքը։ «Քրիսթալ Փելասից» 13-րդ րոպեին տուգանայինից մրցակցի դարպասը գրավեց Էբերեչի Էզեն, սակայն գլխավոր մրցավար Դարեն Ինգնլենդը չեղարկեց դարպասի գրավումը. «Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կանոնների խախտում էր թույլ […]

Իվուն հաղթական ասիստ կատարեց «Ռուբինի» կազմում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ռուբինը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Կազանը ներկայացնող ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը 52-րդ րոպեին կատարեց միակ գոլի ասիստը` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Դմիտրի Կաբուտովին։ Խորեն Բայրամյանն էլ «Ռոստովի» հայտացուցակում էր, սակայն դաշտ դուրս չեկավ։ «Ռուբինը» 10 միավորով բարձրացավ երկրուդ տեղ, «Ռոստովը» […]

«Ման. Յունայթեդը» հրաժարվել է 115 միլիոնով տրանսֆեր իրականացնելուց

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբային, գրում է The Athletic-ը։ «Բրայթոնը» բանակցությունների ընթացքում մանկունիական գրանդից կամերունցի ֆուտբոլիստի համար պահանջել է 115 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Ճայերի» ֆինանսական հսկայական պահանջից հետո բանակցությունները փակուղի են մտել. «Յունայթեդը» հրաժարվել է Բալեբային ձեռք բերելու գաղափարից։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից, 77 խաղում […]

1 206 207 208 209 210 2,104