Author Archives: Miqayel

«Բարսայի» նախկին աստղերի բենեֆիսը. «Ինտեր Մայամին» հաղթեց «Լոս Անջելես Գալաքսիին» 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գալաքսիին»։ Տանտերերի գոլերը խփեցին «Բարսելոնայի» նախկին աստղեր Ժորդի Ալբան, Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը։ Կատալոնական ակումբում հանդես եկած Սերխիո Բուսկետսն էլ ասիստ կատարեց։ «Լոս Անջելես Գալաքսիից» աչքի ընկավ Ջոզեֆ Փեյնսթիլը։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը վաստակեց 45 միավոր ու արևելյան գոտում 5-րդն […]

«Ինտերն» ընկերական խաղում հաղթեց «Օլիմպիակոսին» 🎥

«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ Իտալիայի Բարի քաղաքի «Սան Նիկոլա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 25-ին` Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում […]

«Բավարիան» հաղթեց «Շտուտգարտին»` նվաճելով Գերմանիայի Սուպերգավաթը 🎥

Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 2:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»։ «Ռեկորդ մայսթերից» մեկական գոլ խփեցին Հարի Քեյնն ու Լուիս Դիասը։ Վերջինը մյունխենյան գրանդ տեղափոխցելուց հետո առաջին գոլը խփեց։ «Շտուտգարտից» աչքի ընկավ Ջեյմի Լևելինգը։ «Բավարիան» պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց տիտղոսը։ Մյունխենյան գրանդը նախորդ անգամ 2022 թվականին էր հաղթել Սուպերգավաթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց 9 հոգով մնացած «Մալյորկային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ֆերան Տորեսն ու Լամին Յամալը։ «Մալյորկան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. տանտերերից 33-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մանու Մորլանեսը, իսկ 39-րդ րոպեին` Վեդադ Մուրիքին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռիշարլիսոնի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը «Բարնլիի» դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Բարնլիին»։ Լոնդոնյան գրանդից 60-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել Ռիշարլիսոնը` հաշիվը դարձնելով 2:0։ 28-ամյա հարձակվողն այդ խաղում դուբլ է գրանցել։ Ի դեպ, Ռիշարլիսոնը աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի կազմում նույնպես նմանատիպ գոլ է խփել` գրավելով Սերբիայի դարպասը։ Հ․Գ․ […]

Հոլանդի բենեֆիսը. «Ման. Սիթին» ջախջախեց «Վուլվզին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, մեկական գոլ էլ խփեցին թիմի նորեկներ Տիջանի Ռեյնդերս ու Ռայան Շերկին։ Այսպիսով, «Սիթին» մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սթիլ. «Հետևում ենք Սպերցյանին» 🎥

Անգլիական «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլին մամուլի ասուլիսի ժամանակ հարց են տվել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հաբաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին. «Կա խաղացողների մեծ ցուցակ, որոնց ուշադրություն ենք դարձնում։ Էդուարդ Սպերցյանն այդ ցուցակում է, և մենք հետևում ենք նրան։ Նա լավ ֆուտբոլիստ է և հիանալի կարիերա է անցկացնում։ Մենք հետաքրքրված ենք լավ ֆուտբոլիստներով։ Ավելին չեմ […]

«Բարսելոնայի» հայտացուցակը Լա լիգայի առաջին տուրի խաղում 📸

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակն Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի խաղում։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ինյակի Պենյա, Ժոան Գարսիա, Դիեգո Կոչեն։ Պաշտպաններ – Ալեխանդրո Բալդե, Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ժոֆրե Տորենտս։ Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի […]

Պաշտոնական. «Լիվերպուլը» խոշոր գումար է վճարել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Լիվերպուլը» ձեռք է բերել «Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերի երկարաժամկետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfetmarkt-ի տվյալներով` անգլիական ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 31 միլիոն եվրո։ 18-ամյա պաշտպանը «Պարմայում» էր 2024 թ. օգոստոսից, 17 խաղում 1 գոլ է խփել։ Նրա հասակը 1,96 մետր է։ Հ․Գ․ միացե՛ք […]

«Վիլյառեալը» վստահ հաղթանակով է մեկնարկել Լա լիգայի նոր մրցաշրջանը 🎥

Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Լա Սերամիկա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։ «Դեղին սուզանավից» մեկական գոլ խփեցին Էթա Յոնգն ու Պապե Գույեն։ Հյուրերի հարձակվող Սոլոմոն Ռոնդոնը 14-րդ րոպեին չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. «Վիլյառեալին» փրկեց դարպասապահ Լուիս Ժունիորը։ «Ռեալ Օվիեդոն» 27-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ալբերտո […]

1 207 208 209 210 211 2,104