Author Archives: Miqayel

Ամորիմն ակնարկել է, որ ՄՅՈՒ-ի խաղացողները ցանկանում են ազատվել իրենից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Գրիմսբի Թաունից» կրած սենսացիոն պարտությունից հետո ակնարկել է, որ մանկունիական գրանդի ֆուտբոլիստները ցանկանում են ազատվել իրենից. «Ինձ համար կարևոր չէ` փրկեցին խաղը, թե` ոչ։ Կարծում եմ` կարծում եմ հաղթեց խաղադաշտի լավագույն թիմը։ Նույնիսկ լավագույն խաղացողները կարող են պարտվել, քանի […]

Դե Պոլ. «Մեսին կրկին ապացուցեց, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը խոսել է ակումբում իր խաղընկեր Լիոնել Մեսիի մասին. «Մեսին կրկին ապացուցեց, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա միշտ վճռական է գործում. այդպես էր նաև աշխարհի առաջնությունում»,- նշել է արգենտինացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է Goal-ը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին «Օռլանդո Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում […]

Մեսիի դուբլն «Ինտեր Մայամիին» դուրս է բերել Լիգայի գավաթի եզրափակիչ 🎥

«Ինտեր Մայամին» դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչում Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։ Խաղի հաշիվը 45+1-րդ րոպեին «Օռլանդոյից» բացել է Մարկո Պաշալիչը։ Ակումբը հաղթում էր մինչև 77-րդ րոպեն, սակայն 75-րդ րոպեին Դավիդ Բրեկալոյի կարմիր քարտից հետո երեք գնդակ է բաց թողել ու պարտվել։ «Ինտեր Մայամիից» դուբլ […]

ՉԼ. Հիմնական փուլի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլն ու հայտնի դարձան մրցաշարի հիմնական փուլի բոլոր մասնակիցները։ Մրցաշարի Լիգայի փուլին կմասնակցեն հետևյալ ակումբները. Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին հիմնական փուլին կմասնակցեն «Ունիոն Սենթ Ժիլուազը», «Պաֆոսը», «Կայրաթն» ու «Բուդյո Գլիմտը»։ Լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին Մոնակոյում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՉԼ. «Բրյուգեն» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Ռեյնջերսին»` դուրս գալով Լիգայի փուլ 🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բրյուգեն» տանը 6:0 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։ Բելգիական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտո Սեյսը, մեկական գոլ էլ խփեցին Նիկոլո Տրեսոլդին, Հանս Վանակենը, Ալեքսանդր Ստանկովիչն ու Խրիստոս Ցոլիսը։ Գլազգոյից ժամանած հյուրերը 8-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով էին խաղում և 5 գոլ բաց թողեցին միայն դրանից հետո։ «Բրյուգեն» դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր […]

ՉԼ. «Բենֆիկան» Լիգայի փուլում է` պայքարից դուրս թողնելով Մոուրինիոյի «Ֆեներբահչեին» 🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բենֆիկան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Ֆեներբահչեին»։ Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Քերեմ Ակթյուրքօղլուն։ Ստամբուլում կայացած առաջին խաղում ակումբները գոլեր չէին խփել։ Այսպիսով, «Բենֆիկան» նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Ֆեներբահչեն» 2008 թ. ի վեր չի կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Թուրքական ակումբը […]

Լիգայի գավաթ. ՄՅՈՒ-ն 11-մետրանոցների անհավանական շարքում պարտվեց 4-րդ դիվիզիոնի ակումբի 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց երկրի 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմբսի Թաունին»։ Տանտերերը Չարլզ Վերնամի ու Տայրել Ուորենի գոլերի շնորհիվ մինչև 75-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, բայց «կարմիր սատանաները» կարողացան փրկել խաղն ու խաղը տեղափոխել 11-մետրանոցներ։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից աչքի ընկան Բրայան Մբեումոն ու […]

ՉԼ. «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում պարտվեց ընդհանուր դիմակայությունում 🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» գերլարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ադրբեջանի չեմպիոն «Կարաբախին»։ Ռոբի Քինի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լենի Ջոզեֆը, Բարնաբաշ Վարգան ու Ալեքս Տոտը, մրցակցից աչքի ընկան Լեանդրո Անդրադեն ու Աբդելա Զուբիրը։ Հունգարիայի չեմպիոնի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Հաղթանակը, սակայն, «Ֆերենցվարոշի» համաը բավարար չէր Չեմպիոնների լիգայի […]

ԱԱ-2026-ի որակավորում. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸

Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ֆին Դամեն («Աուգսբուրգ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)։ Պաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), Վալդեմար Անտոն («Բորուսիա Դորտմունդ»), Նամդի Քոլինզ, Ռոբին Կոխ (երկուսն էլ` «Այնտրախտ»), Մաքսիմիլիամ Միթելշտեդտ […]

Պաշտոնական. Պենյան հեռացավ «Բարսելոնայից» 📸

«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Էլչեում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի նորեկը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է իսպանացի դարպասապահին։ 26-ամյա Պենյան նախքան «բլաուգրանայից» հեռանալը մինչև 2029 թ. հուլիսի 1-ը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Պենյան «Բարսելոնայի» սան է և ակումբի համակարգում 45 խաղից 11-ում դարպասն անառիկ […]

1 197 198 199 200 201 2,104