Չիգիրինսկի․ «Մեկ օր նա ինձ ասաց, որ ցանկանում է հեռանալ այդ նույնասեռականից»

Չիգիրինսկի․ «Մեկ օր նա ինձ ասաց, որ ցանկանում է հեռանալ այդ նույնասեռականից»

03/03/2020 - 20:31

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դմիտրի Չիգիրինսկին պատմել է իր և Զլատան Իբրահիմովիչ ընկերության, Զլատանի և Պեպ Գվարդիոլայի կոնֆլիկտի մասին․

«Երբ հանդես էի գալիս «Բարսելոնայի» կազմում, ընկերություն էի անում Իբրահիմովիչի և Մաքսվելի հետ։ Զլատանը շատ յուրօրինակ տղա է։

Նա իրական կյանքում էլ է այնպիսին, ինչպիսին խաղադաշտում և հասարակության մեջ։ Միակ բանը, որը կարող եմ ասել այն է, որ շատերը նրան սխալ են հասկանում՝ այդ ամենը մեկնաբանելով, որ նրա բնավորությունն է այդպիսին։ Նա երբեք չէր սիրում, երբ մարդիկ կեղծավորություն էին անում։ Եթե որևէ բան ձեզ դուր չի գալիս, պարզապես դա ասեք նրա առջև։

Երբ նոր էի «Շախտյորից» տեղափոխվել «Բարսելոնա», մարզումներից մեկի ժամանակ նրա նկատմամբ կոպիտ սահանկում թույլ տվեցի։ Մարզման ավարտին նա մոտեցավ ինձ և ասաց․ «Բրավո, բրավո, Հիսուս»։ Մենք անմիջապես ընկերացանք։ Գումարած դրան՝ մենք գրեթե մեկուկես ամիս բնակվում էինք նույն հյուրանոցում։ Երբեմն մենք միասին էինք հաճախում մարզումներին, իսկ երբ ես դեռևս մեքենա չէի վարում, նա ինձ իր հետ էր տանում։

Մաքսվելը միշտ Իբրահիմովիչի հետ էր։ Հավանաբար միայն Մաքսվելը կարող է ասել, որ, իրոք Իբրայի ընկերն է։ Մաքսվելի հետ ես հիանալի հարաբերություններ ունեի։ Նա պարզապես անհավանական մարդ է, մեծ սիրտ ունի և հիանալի ֆուտբոլիստ էր։

Հիշում եմ՝ հավաքականների կազմում Կիպրոսում ընեկարական հանդիպման էինք մասնակցում՝ ես Ուկրաինայի հավաքականի կազմում, իսկ Զլատանը՝ Շվեդիայի։ Իբրան մոտեցավ ինձ և ասաց․ «Հիսուս, ես պեքտ է հեռանամ այդ նույնասեռականից»։ Նա նկատի ուներ Պեպ Գվարդիոլային։ Նա նշեց նաև, որ այլևս չի կարող հանդուրժել նման հարաբերությունները»,- 33-ամյա պաշտպանի խոսքերը մեջբերում է Вацко Live -ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023