Author Archives: Miqayel

Վերջին օրերի հերոսը․ հինգ հետ մղված 11 մետրանոց հարված մեկ խաղում?

Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում գերմանական չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սաարբրյուքենը» 11 մետրանոց հարվարվածարի օգնությամբ պայքարից դուրս թողեց Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունային»։ Հանդիպման իսկական հերոս է դարձել «Սաարբրյուքենի» դարպասապահ Դանիել Բացը, ով հանդիպման հիմնական ժամանակում հետ է մղել մեկ, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ՝ չորս 11 մետրանոց հարված։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ […]

Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել

Այսօր` մարտի 4-ին, ծնվել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը։ Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Հենրիխն ու իր կինը` Բեթի Վարդանյանը, առաջնեկին անվանել են Համլետ։

Յուվենտուս – Միլան հանդիպումը հետաձգվել է

Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիայի պաշտոնական կայքը, Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ «Յուվենտուս» – «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է. պատճառը կրկին կորոնավիրուսն է։ Խաղը պետք է կայանար այսօր` մարտի 4-ին։ Հիշեցնենք, որ Իտալիայի հյուսիսային շրջաններում կորոնավիրուսի պատճառով մի շարք մարզական իրադարձություններ հետաձգվում են կամ էլ անց են կացվում առանց հանդիսականների։

Ազգերի լիգա․ հաստատվել է Հայաստանի հավաքականի խաղացանկը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո հաստատվել է նաև Հայաստանի հավաքականի խաղացանկը։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, Ամստերդամում կայացել է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը ընդգրված է C դիվիզիոնում, իսկ վիճակահանության արդյունքում հայտնվել է դիվիզիոնի 2-րդ խմբում։ Մեր հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը և Էստոնիայի հավաքականները։ […]

Ինչպես Կեպան մեկ դրվագում երեք անգամ փրկեց իր թիմին?

«Չելսին» Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում 2։0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Հանդիպման 20-րդ րոպեին «Լիվերպուլը» դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն մեկ դրվագում չորս անգամ չկարողացան դառնալ գոլի հեղինակ, իսկ «ազնվականների» դարպասապահ Կեպան երեք անգամ փրկեց իր թիմին։

FA cup. Լիվերպուլի ճգնաժամը շարունակվում է?

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Առաջին խաղակեսն անցավ թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն պետք է նշենք, որ խաղի ընթացքը վերահսկում էր հենց լոնդոնյան ակումբը։ Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը, երբ ձախ եզրից Դիվոկ Օրգիի փոխանցումից հետո Սադիո Մանեն հարվածեց, սակայն Կեպան փրկեց։ Հաջորդ երկու գրոհների […]

FA cup. Չելսի – Լիվերպուլ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հադնիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45 և կցուցադրվի «Հ2» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առնցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ազգերի լիգա․ կայացավ A դիվիզիոնի վիճակահանությունը

Այսօր՝ մարտի 3-ին, Ամստերդամում կայանում է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վիճահանությունը։ Կայացավ A դիվիզիոնի վիճակահանությունը․ Խումբ A – Լեհաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Իտալիա, Նիդեռլանդներ Խումբ B – Իսլանդիա, Դանիա, Բելգիա, Անգլիա Խումբ C – Խորվաթիա, Շվեդիա, Ֆրանսիա, Պորտուգալիա Խումբ D – Գերմանիա, Ուկրաինա, Իսպանիա, Շվեյցարիա

Ազգերի լիգա․ կայացավ B դիվիզիոնի վիճակահանությունը

Այսօր՝ մարտի 3-ին, Ամստերդամում կայանում է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վիճահանությունը։ Կայացավ B դիվիզիոնի վիճակահանությունը․ Խումբ A – Ռումինիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ավստրիա Խումբ B – Սլովակիա, Իսրայել, Շոտլանդիա, Չեխիա Խումբ C – Հունգարիա, Թուրքիա, Սերբիա, Ռուսաստան Խումբ D – Բուլղարիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ուելս

Ազգերի լիգա․ կայացավ C դիվիզիոնի վիճակահանությունը

Այսօր՝ մարտի 3-ին, Ամստերդամում կայանում է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վիճահանությունը։ Կայացավ C դիվիզիոնի վիճակահանությունը․ Խումբ A – Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Մոնտենեգրո Խումբ B – Հայաստան, Էստոնիա, Հյուսիսային Մակեդոնիա, Խումբ C – Սլովենիա, Կոսովո, Հունաստան, Մոլդովա Խումբ D – Ալբանիա, Բելառուս, Լիտվա, Խազախստան

1 1,955 1,956 1,957 1,958 1,959 2,104