Author Archives: Miqayel

Էվերտոն – Արսենալ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիայում մեկնարկում է ԱՊԼ-ի 18-րդ տուրը։ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում «Էվերտոնը» կընդունի «Արսենալին»։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Էվերտոն» – 1․ Ջորդան Պիկֆորդ, 19․ Ջիբրիլ Սիդիբե, 2․ Մեյսոն Հոլգեյթ, 13․ Յերի Մինա, 12․ Լուկա Դին, 26․ Թոմ Դևիս, 8․ Ֆաբիան Դելֆ, 17․ Ալեքս Իվոբի, 10․ Գիլֆի Սիգուդրսոն, 7․ Ռիչարլիսոն, 9․ Դոմենիկ Կալվերտ-Լյուին «Արսենալ» – 1․ […]

Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է մտածել գոլերը նշելու իր ոճը

Ինչպես տեղեկացնում է DAZN-ը՝ «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ գոլերը նշելու իր ոճը միտումնավոր չի մտածել։ Գոլ խփելուց հետո պորտուգալացին վազում է անկյունային դրոշակի մոտ, օդում 180 աստիճանի պտույտ է կատարում, ձեռքերը հետ է տանու և բարձրաձայն գոռում է «siii», որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այո»։ «Ես սկսեցի […]

Պաշտոնական․ Կառլո Անչելոտին՝ Էվերտոնի գլխավոր մարզիչ

«Էվերտոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի հանրահայտ մասնագետ Կառլո Անչելոտին։ Ըստ որոշ աղբյուրների՝ «Պապա Կառլոն» 5 տարվա պայմանագիր է կնքել Լիվերպուլը ներկայացնող ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հուլիսը։ Աշխատավարձի չափը չի մանրամասնվում։ Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի վերջին ակումբը «Նապոլին» էր, որտեղից հեռացվել էր դեկտեմբերի 12-ին։

Մանչեսթեր Սիթին Արտետայի հեռանալու մասին իմացել է հեռուստացույցով

Երեկ հայտնի դարձավ, որ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան նշանակվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ։ Ինչպես գրում է The Telegraph-ը՝ իսպանացի մասնագետի նշանակման մասին «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն իմացել է միայն հեռուստացույցով։ «Քաղաքաբնակները» դժգոհ են մնացել «Արսենալի» գործողություններից, քանի որ սպասել են, որ «զինագործները» «Սիթիին» կհայտնի, թե երբ են նշանակելու Արտետային։ «Սիթիի» ղեկավարությունը այդ առթիվ մտադիր չէ […]

Վինչենցո Մոնտելան մոտ է հեռացմանը

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Երեկ իտալական Ա սերիայի հերթական տուրում «մանուշակները» սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Ռոմային»։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 17 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Աղբյուրը նշում է նաև, որ Մոնտելայի հավանական փոխարինող կարող է դառնալ Լուչիանո Սպալետին։

Մոուրինիո․ «Սիրում եմ Լեմպարդին, բայց հուսով եմ՝ նա կպարտվի»

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Նախախաղային մարզման ժամանակ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոին հարց են տվել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին, ով երկար տարիներ հանդես է եկել Ժոզեի գլխավորությամբ․ «Լեմպարդը՞։ Սիրում եմ այդ տղային։ Ես միշտ սիրելու եմ նրան, սակայն, հուսով եմ՝ կիրակի օրը […]

Սարգիս Ադամյան․ «Ես միշտ էլ սիրել եմ գոլեր խփել»

Երեկ մեկնարկեց Բունդեսլիգայի 17-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Հոֆֆենհայմը» Զիսհայմում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Խաղի հերոս դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով դուրս գալով փոխարինման տանտերերի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայ կիսապաշտպանը խաղի հետ կապված տվել է իր […]

Լևանդովսկին կենթարկվի վիրահատության

Ինչպես տեղեկացնում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ակումբի գոլահար Ռոբերտ Լևանդովսկին կենթարկվի վիրահատության։ Լեհ հարձակվողը ցավեր ունի աճուկի շրջանում և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Վիրահատությունից հետո Լևանդովսկին բաց կթողնի 10-14 օր։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 30 գոլի հեղինակ։

Լուիշ Ֆիգու. «Ինձ միայն կանայք են դուր գալիս»

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի», Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հերքել է, որ սիրավեպ է ունեցել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Պեպ Գվարդիոլայի հետ։ «Գվարդիոլան հիանալի ընկեր էր։ Նա ինձ շատ է օգնել։ Ես և Պեպը նույն սենյակում էինք մնում, բայց ոչինչ տեղի չի ունեցել։ Ինձ դուր են գալիս միայն կանայք»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ICON-ը։ […]

Լեո Մեսսին՝ The Guardian-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական հեղիանակավոր The Guardian պարբերականը հրապարակել է տարվա լավագույններին։ Ըստ պարբերականի՝ 2019 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին։ Երկրորդ և Երրորդ հորիզոնականները զբաղեցրել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Վիրջիլ վան Դեյկն ու Սադիո Մանեն համապատասխանաբար։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Լեո Մեսսի («Բարսելոնա») 2․ Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») 3․ Սադիո Մանե («Լիվերպուլ») […]

1 1,813 1,814 1,815 1,816 1,817 1,878