Պաշտոնական․ Կառլո Անչելոտին՝ Էվերտոնի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Կառլո Անչելոտին՝ Էվերտոնի գլխավոր մարզիչ

21/12/2019 - 15:32

«Էվերտոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի հանրահայտ մասնագետ Կառլո Անչելոտին։

Ըստ որոշ աղբյուրների՝ «Պապա Կառլոն» 5 տարվա պայմանագիր է կնքել Լիվերպուլը ներկայացնող ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հուլիսը։ Աշխատավարձի չափը չի մանրամասնվում։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի վերջին ակումբը «Նապոլին» էր, որտեղից հեռացվել էր դեկտեմբերի 12-ին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023