Մոուրինիո․ «Սիրում եմ Լեմպարդին, բայց հուսով եմ՝ նա կպարտվի»

Մոուրինիո․ «Սիրում եմ Լեմպարդին, բայց հուսով եմ՝ նա կպարտվի»

21/12/2019 - 14:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։

Նախախաղային մարզման ժամանակ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոին հարց են տվել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին, ով երկար տարիներ հանդես է եկել Ժոզեի գլխավորությամբ․

«Լեմպարդը՞։ Սիրում եմ այդ տղային։ Ես միշտ սիրելու եմ նրան, սակայն, հուսով եմ՝ կիրակի օրը նա կպարտվի»,- նշել է պորտուգալացի մասնագետը։

«Տոտենհեմ» – «Չելսի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023