Մանչեսթեր Սիթին Արտետայի  հեռանալու մասին իմացել է հեռուստացույցով

Մանչեսթեր Սիթին Արտետայի հեռանալու մասին իմացել է հեռուստացույցով

21/12/2019 - 15:15

Երեկ հայտնի դարձավ, որ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան նշանակվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ։

Ինչպես գրում է The Telegraph-ը՝ իսպանացի մասնագետի նշանակման մասին «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն իմացել է միայն հեռուստացույցով։ «Քաղաքաբնակները» դժգոհ են մնացել «Արսենալի» գործողություններից, քանի որ սպասել են, որ «զինագործները» «Սիթիին» կհայտնի, թե երբ են նշանակելու Արտետային։

«Սիթիի» ղեկավարությունը այդ առթիվ մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել, սակայն գնտում են, որ «Արսենալի»՝ վերջին օրերի գործողությունները հարիր չեն լոնդոնյան ակումբին։

Հիշեցնենք, որ Միկել Արտետան «Արսենալի» հետ 3,5 տարվա պայմանագիր է կնքել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023