Լևանդովսկին կենթարկվի վիրահատության

Լևանդովսկին կենթարկվի վիրահատության

21/12/2019 - 13:01

Ինչպես տեղեկացնում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ակումբի գոլահար Ռոբերտ Լևանդովսկին կենթարկվի վիրահատության։

Լեհ հարձակվողը ցավեր ունի աճուկի շրջանում և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Վիրահատությունից հետո Լևանդովսկին բաց կթողնի 10-14 օր։

Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 30 գոլի հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023