Վբեյմաաար! Մեր լեգեոնականի հիանալի գոլը🎥
Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում մրցում է Էստոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման 65-րդ րոպեին մեր հավաքականի հերթական գրոհներից մեկը երկրորդ տեմպը ստացավ, ինչից հետո մեր հավաքականի նորեկներից Վբեյմար Անգուլոն հեռահար հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։