Պաշտոնական․ Կոլարովը տեղափոխվեց Ինտեր

Պաշտոնական․ Կոլարովը տեղափոխվեց Ինտեր

08/09/2020 - 18:13

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, միլանյան ակումբը «Ռոմայից» ձեռք է բերել եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 1․5 մլն եվրո, իսկ 34-ամյա սերբ պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է «1+1» տարբերակով։

Կոլարովը 2017 թվականի հունվարից համարվում էր «Ռոմայի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 132 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023