Բարսելոնան ցանկանում է փոխանակում առաջարկել Լիոնին

Բարսելոնան ցանկանում է փոխանակում առաջարկել Լիոնին

08/09/2020 - 14:50

«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն, կատալոնական ակումբը հոլանդացի խաղացողին ձեռք բերելու համար պատրաստ է գործարքում ներառել Սամուել Ումտիտիին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ եթե Սամուել Ումտիտին ներառվի այդ գործարքում, «բլաուգրանասի» ղեկավարները ստիպված կլինեն նվազագույնը 20-25 մլն եվրո էլ ավելացնել Դեպային ձեռք բերելու համար։ Հատկանշական է, որ ֆրանսիական ակումբը չի պատրաստվում զիջումների գնալ՝ չնայած 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 1 տարի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեմֆիս Դեպային ցանկանում է ձեռք բերել նաև«Ռոման», սակայն հռոմեական ակումբը դեռևս որևէ պաշտոնական առաջարկով հանդես չի եկել։

Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին հենց «Լիոնի» մարզադպրոցի սան է և հենց այդ ակումբից էլ 25 մլն եվրոյի դիմաց 2016 թվականին համալրել է կատալոնական ակումբի շարքերը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023