Ալաբան դեռևս չի կողմնորոշվել ապագայի հարցում․ նա կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի
«Բավարիայի» եզրային/կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ավստրիացի պաշտպանը չի կարողանում մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել։ 28-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին և հաջորդ տարվա հունվարից սկսած նա կարող է արդեն բանակցություններ վարել այլ ակումբների հետ և պայմանագրի […]