Բաքուն, հնարավոր է, զրկվի Եվրո-2020-ի հանդիպումներ ընդունելու իրավունքից

Բաքուն, հնարավոր է, զրկվի Եվրո-2020-ի հանդիպումներ ընդունելու իրավունքից

16/10/2020 - 14:49

2021 թվականի ամռանը 12 տարբեր քաղաքներում կայանալու է ֆւոտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը դեռևս պետք է կայանար սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին, սակայն ՈՒԵՖԱ-ն դիտարկում է կրճատել դրանց ընդունող քաղաքների քանակը։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կդառնա առաջին քաղաքներից մեկը, որը կզրկվի նման հնարավորությունից, ինչի պատճառը, բնականաբար, սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով հրահրված ագրեսիան է։

«Մենք մշատպես հետևում ենք ստեղծված իրավիճակին, սակայն չկա որևէ կասկած, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է։

Ըստ ծրագրվածի՝ ամեն ինչ պետք է թողնենք այնպես, ինչպես այն կա, սակայն պետք է նշեմ, որ չկա որևէ երաշխիք, որ մրցաշարը կարող է 11, 8, 5 կամ նույնիսկ ընդամենը 1 քաղաքում»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը՝ հղում կատարելով Movistar+-ին։

The Sun-ի տեղեկություններով, Եվրո-ն ընդունելու հնարավորությունից կարող են զրկվել նաև Սանկ Պետերբուրգը և Բիլբաոն։ Իսպանացիների հարցում դրա պատճառը հստակեցվում է, քանի որ վերջիններս խնդիրներ ունեն տոմսերի վաճառքի հետ կապված, սակայն ռուսական քաղաքի մասով որևէ տեղեկատվություն դեռևս չեն հայտնում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023