Վերոնան շարունակում է տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել 🎥

Վերոնան շարունակում է տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել 🎥

04/03/2021 - 01:40

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Բենևենտոն» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։

«Վերոնան», որն ընթացիկ մրցաշրջանում ամենավառ ֆուտբոլ ցուցադրող ակումբներից մեկն է, հերթական հիանալի խաղն անցկացրեց՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։

Իվան Յուրիչի սաները դեռ հանդիպման առաջին կեսում ստացան երկու գնդակի առավելություն։ Նախ 25-րդ րոպեին «Վերոնային» առաջ մղեց Դավիդե Ֆարաոնին, ապա 34-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դամ Ֆուլոնը։

38-րդ րոպեին հաշիվը կարող էր ավելի խոշոր դառնալ, սակայն Անտոնին Բարակի հարվածից հետո «Բենևենտոյին» փրկեց դարպասապահ Լորենցո Մոնտիպոն։

Կողմերն ընդմիջման գնացին «Վերոնայի»՝ երկու գնդակի առավելությամբ, իսկ երկրորդ կեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեին, խաղի հյուրերը, ամեն դեպքում, մեծացրին իրենց առավելությունը․ գնդակը գրանցվեց Կևին Լազանյայի անվան դիմաց։

Ֆիլիպո Ինձզագիի սաները ողջ հանդիպման ընթացքում ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին և շարունակում են անկում գրանցել։

Ա սերիայի նորեկներն արդեն 9 խաղ է չեն կարողանում ներքին առաջնությունում հաղթանակ տոնել։ «Բենևենտոն» վերջին հաղթանակը տոնել է գրեթե 2 ամիս առաջ, երբ հունվարի 6-ին 16-րդ տուրի շրջանակում 2։1 հաշվով հաղթեց «Կալյարիին»։

Այսպիսով, «Վերոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և վաստակած 38 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Բենևենտոն» 25 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023