Հաստատվել են Բավարիա – ՊՍԺ, Պորտու – Չելսի հանդիպումների մրցավարական բրիգադները
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ապրիլի 7-ին կայանալիք հանդիպումների մրցավարական բրիգադները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները՝ Անտոնիո Մատեո Լատոսի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Պաու Սաբրիան Դևիսը և Ռոբերտո Պալոմարը, չորրորդ մրցավարը լինելու է Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը, իսկ VAR համակարգի պատասխանատուները՝ Ալեխանդրո Էրնանդեսը, Ռիկարդո դե Բուրգոսը։ […]