Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

05/04/2021 - 13:44

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու հանդիպումներին։ Նախապատրասական հավաքը Հայաստանի հավաքականի կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հայաստանի հավաքականի գլլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) 

Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)

Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ

Արթուր Մկրտչյան – «Լեո»

Սարո Գալստյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա» (Բելառուս)

Վիտինյո – «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ – «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

Այս անգամ հավաքականին են միացել նաև «Նորիլսկի Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:  

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023