Ժիրոյի գլուխգործոցները․ «ռաբոնայով» ֆանտաստիկ հարված ու մրցակցի ոտքերի արանքով կրնկով փոխանցում🎥

Ժիրոյի գլուխգործոցները․ «ռաբոնայով» ֆանտաստիկ հարված ու մրցակցի ոտքերի արանքով կրնկով փոխանցում🎥

05/04/2021 - 19:16

VBet Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթանակ տարավ Երևանի ԲԿՄԱ-ի նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակչում։ ԲԿՄԱ-ի կազմում փայլուն մրցելույթով է աչքի ընկել Հայաստանի հավաքականի նորեկ Ժիրայր Շաղոյանը ։

19-ամյա ֆուբտոլիստը նախ 45+2-րդ րոպեին գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը, ապա 57-րդ րոպեին կրնկով կատարած հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանին։ Այդ դրվագում երիտասարդ ֆուտբոլիստը գնդակն անցկացրեց Տարոն Ոսկանյանի ոտքերի արանքով։

Ժիրոն ևս մեկ գլուխգործոց արարեց նաև արդեն 87-րդ րոպեին, երբ «ռաբոնա» տեսակի հարվածով փորձեց գրավել «Ալաշկերտի» դարպասը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։

Հիշեցնենք, որ վերջերս Ժիրայր Շաղոյանը առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական։ Նա մասնակցեց աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայացած Իսլանդիայի (2։0) և Ռումինիայի (3:2) հավաքականների դեմ կայացած հանդիպումներին՝ երկու խաղերում էլ դուրս գալով փոխարինման։

Հավելենք, որ Շաղոյանն ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023