18-ամյա ռուս ֆուտբոլիստը մահացել է հենց խաղադաշտում՝ հանիդպման ընթացքում

18-ամյա ռուս ֆուտբոլիստը մահացել է հենց խաղադաշտում՝ հանիդպման ընթացքում

05/04/2021 - 15:31

Ռուսաստանի երրորդ դիվիզիոնը՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ներկայացնող «Զնամիա Տրուդայի» երիտասարդական թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Նիկիտա Սիդորովը մահացել է հենց հանդիպման ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում են Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի և ակումբի պաշտոնական կայքերը։

«Մահվան նախնական պատճառը բժիշկները նշում են անևրիզմը։ Ֆուտբոլիստն ունեցել է գլուխեղի անոթների խնդիր։

Բժիշկները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել եղելության հետ կապված։ Խորին ցավակցություններ ենք հայտնում Նիկիտայի հարզատներին ու մտերիմներին»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Ակումբի մարզիչներից Ռոման Շապկին պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․

«Սիդորովը երիտասարդական կազմի ֆուտբոլիստ էր, նրանք առանձին մարզիչ ունեն, ես աշխատում եմ հիմնական թիմի հետ, սակայն, ընդհանուր առմամբ կարող եմ պատմել ստեղծված իրավիճակի մասին։

Դա ընկերական հանդիպում էր․ մենք նախապատրաստվում ենք նոր մրցաշրջանին։ Սիդորովը դուրս եկավ փոխարինման։ Դաշտում անցկացրեց մոտավորապես 5 րոպե, և առանց որևէ մեկին բախվելու, պարզապես, ընկավ։

Մինչ կժամաներ շտապօգնության մեքենան, ակումբի մարզիչն ու բուժանձնակազմը փորձում էին նրան օգնություն ցույց տալ։ Շտապօգնության բժիշկները եկան, սակայն ոչինչ անել չկարողացան։

Մահվան պատճառը մենք չգիտենք, քանի որ բժիշկներն այն չեն բարձրաձայնում։ Դրա մասին կիմանանք միայն դիահերձումից հետո»,- Շապկինի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Հավելենք, որ «Զնամիա Տրուդան» ներկայացնում է Մերձմոսկովյան շրջանի Օրեխովո-Զուևո քաղաքը։ Այն համարվում է Ռուսաստանի ամենահին ակումբը։ «Զնամիա Տրուդան» հիմնադրվել է դեռևս 1908 թվականին։

Նշենք նաև, որ «Զնամի Տրուդան» Պրոֆեսիոնալ ֆուտբոլայի արևմտյան գոտում անցկացրած 17 խաղից հետո վաստակել է 18 միավոր և 16 ակումբների միջև պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ առաջատար «Օլիմպ-Դոլգոպրուդնիին» զիջելով 23 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023