Հյ. Մակեդոնիան սայթաքեց ամենակարևոր պահին` միավորներ կորցնելով Ղազախստանի դեմ խաղում🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը տանը ոչ-ոքի (1:1) գրանցեց Ղազախստանի հետ։ Հյուրերից 54-րդ րոպեին հաշիվը հացեց Դինմուխամեդ Կարամանը, իսկ հյուսիսմակեդոնացիներին տուգայինից կատարած ֆանտաստիկ հարվածով պարտությունից 74-րդ րոպեին փրկեց թիմի ավագ Էնիս Բարդին։ Բլագոյա Միլևսկիի գլխավերած թիմն այս ոչ-ոքիի պատճառով 13 միավորով նահանջեց երկրորդ տեղ J խմբում։ […]