Author Archives: Miqayel

Պաշտոնական. Կայրաթը նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է ղազախական «Կայրաթի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կուրբան Բերդիևը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը։ Պայմանագրում կա նաև կետ, որը թույլ կտա այն երկարաձգել ևս 2 տարով։ Նշենք, որ Բերդիևը 2021 թ. մայիսից «Կայրաթում» աշխատում էր որպես ակումբի վերահսկիչ մարմնի խորհրդական։ 68-ամյա մասնագետն առավել հայտնի […]

Անգլիական գրանդը բանակցություններ է վարում Սաուլի հետ

«Ատլեկիո Մադրիդի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, հնարավոր է, նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 26-ամյա կիսապաշտպանը որոշել է լքել մադրիդյան ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» օրեր առաջ բանակցություններ է սկսել իսպանացի ֆուտբոլիստի հետ։ Հայտնի է, որ «ազնվականները» Սաուլին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ են պատրաստում։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է […]

Ինիեստայի պատվին անվանվել է դինոզավրի նոր տեսակ

Հնէաբանների մի խումբ ներկայացուցիչներ Բուրգոսի պատմամշակույթային վայրերից մեկում կատարած պեղումների ժամանակ գտել են դեռևս անհայտ դինոզավրի բրածո հետքեր։ Համաձայն «Nature Reasearch» ամսագրում հրատարակված հոդվածի` խոսքը չորսոտքանի բուսակեր դինոզավրի մասին է, որը պատկանում է դինոզավրերի զաուրոպոդ խմբին, բայց, ի տարբերություն այս տեսակի մյուս դինոզավրերի, այս մեկն ունեցել է 4 ճանկ և կարճ մատներ։ Սովորաբար այս տեսակի […]

Մոուրինիոն զանգել է Բարսելոնայի պաշտպանին` հրավիրելով նրան Ռոմա

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» 26-ամյա պաշտպանի դիմաց պատրաստ են վճարել 15 մլն եվրո։ Ըստ Corrire dello Sport-ի տեղեկությունների` հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդեն զանգել է Լանգլեին և առաջարկել նրան միանալ իր թիմին։ Հատկանշական […]

ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է ստացել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը չի բացառում, որ, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառի 22-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենին» դեռևս չի հաջողվում նոր պայմանագիր կնքել Մբապեի հետ, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ «Փարիզը» նրան «5+1» ձևաչափով պայմանագիր է առաջարկել և […]

Համացանցում հայտնվել է հանդերձարանում ծխող Կառլոսի ու Ռոնալդոյի լուսանկարը📸

Twitter-ի Football Tweet էջում հայտնվել է երկու լեգենդար բրազիլացիների` Ռոնալդոյի և Ռոբերտո Կառլոսի լուսանկարը, որտեղ նրանք հանդերձարանում միասին ծխում են։ Ենթադրաբար լուսանկարն արվել է 2018 թ. տեղի ունեցած բարեգործական հանդիպման ընդմիջման ժամանակ, որի շրջանակում մրցում էին Բրազիլիայի և Նորվեգիայի վետերանները։ Հիշեցնենք, որ Կառլոսն ու Ռոնալդոն իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2002-2007 թթ. միասին հանդես են եկել […]

Վեսթ Հեմը ջախջախեց Լեսթերին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել էր տանտերերի առավելությամբ, ովքեր 26-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ «Աղվեսների» անհաջողություններն առաջին կեսում չավարտվեցին, քանի որ 40-րդ րոպեին, կոպիտ խաղի պատճառով, դաշտից հեռացվեղ Այոսե Պերեսը` «Լեսթերին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր […]

Միլանը նույնպես հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանը🎥

Իտալական Ա սերիայի 1-ին տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում «ռոսոներիները» հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 8-րդ րոպեին խփեց Բրահիմ Դիասը։ Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը 2021/22 մրցաշրջանում վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ինտերի անորոշության մասին. ի՞նչ խնդիրներ ունեն «ներաձուրիները»

Աշրաֆ Հակիմին ու Անտոնիո Կոնտեն հեռացան։ Հեռացավ նաև Ռոմելու Լուկակուն։ Ի՞նչ է կատարվում «Ինտերի» հետ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ «Ինտերը» նվաճեց «Սկուդետտոն», թիմի սեփականատեր Չժան Ցզինդունը երկրպագուներին ուղղված նամակում հայտարարեց, որ «այս պատմական հաղթանակը, ոչ թե վերջն է, այլ «Ինտերի» հաղթական ճանապարհի սկիզբը»։ Նրա տղան, Սթիվենը, ով ակումբի տնօրենն է, ինը ամսվա ընդիմիջումից […]

Լիվերպուլը Սալահին թույլ չի տվել միանալ Եգիպտոսի հավաքականին

«Լիվերպուլը» հրաժարվել է Մոհամեդ Սալահին բաց թողնել Եգիպտոսի հավաքական` մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Եգիպտոսի ֆուտբոլային միությունը նամակ է ստացել «Լիվերպուլից», որում մերսիսայդյան ակումբը ներողություն է խնդրել այն բանի համար, որ Սալահին չի կարող թույլ տալ միանալ ազգային հավաքականին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլի» նման դիրքորոշումը կապված է այն բանի […]

1 1,442 1,443 1,444 1,445 1,446 2,103