Համացանցում հայտնվել է  հանդերձարանում ծխող Կառլոսի ու Ռոնալդոյի լուսանկարը📸

Համացանցում հայտնվել է հանդերձարանում ծխող Կառլոսի ու Ռոնալդոյի լուսանկարը📸

24/08/2021 - 09:03

Twitter-ի Football Tweet էջում հայտնվել է երկու լեգենդար բրազիլացիների` Ռոնալդոյի և Ռոբերտո Կառլոսի լուսանկարը, որտեղ նրանք հանդերձարանում միասին ծխում են։

Ենթադրաբար լուսանկարն արվել է 2018 թ. տեղի ունեցած բարեգործական հանդիպման ընդմիջման ժամանակ, որի շրջանակում մրցում էին Բրազիլիայի և Նորվեգիայի վետերանները։

Հիշեցնենք, որ Կառլոսն ու Ռոնալդոն իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2002-2007 թթ. միասին հանդես են եկել «Ռեալ Մադրիդի» կազմում։

Բրազիլիայի հավաքականի կազմում նրանք միասին 2002 թ. դարձել են աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023