Author Archives: Miqayel

Այաքսի 19-ամյա տաղանդը տեղափոխվում է Լայպցիգ․ ակումբը շուտով կհայտարարի տրանսֆերի մասին

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն , «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Լայպցիգ»։ Հոլանդացի ֆուտբոլիստը «ցլերի» ղեկավարության հետ արդեն համաձայնության է հասել։ Բրոբեյը 2021 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Լայպցիգի» շարքերը, քանի որ նրա ու «Այաքսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]

Ռոման ապացուցեց իր բարձր կարգը․ Շախտյորը քանդվեց🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հռոմեական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով փորձեց աչքի ընկնել Գոնսալո Վիլյարը, սակայն նրա հարվածից հետո «Շախտյորին» փրկեց դարպասապահ Անատոլի Տրուբինը։ Ամեն դեպքում, 23-րդ րոպեին, Պաուլու Ֆոնսեկայի […]

Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Շախտյորի» դեմ։ Հռոմեական ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց Հենրիխ Մխիթարյանը, ով, սակայն 35-րդ րոպեին վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դաշտում տեղը զիջելով Բորխա Մայորալին։ Հայ կիսապաշտպանը խաղային դրվագներից մեկում փորձեց հեռահար հարվածով գրավել իր նախկին թիմի դարպասը, սակայն այդ դրագից հետո […]

Այաքսը հին օրերն էր հիշել՝ ջախջախելով Յանգ Բոյսին🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։ Ողջ հանդիպման ընթացքում Ամստերդամը ներկայացնող ակումբը ֆանտաստիկ առավելություն ուներ Բեռնից ժամանած հյուրերի նկատմամբ։ Դեռ առաջին կեսում Էրիկ Տեն Հագի սաները կարող էին մի քանի անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն ամեն անգամ «Այաքսի» ֆուտբոլիստներին ինչ-որ բան չէր հերիքում․ նպաստավոր դիրքերից […]

ԵԼ-ն Ունայի Էմերիի մրցաշարն է․ Վիլյառեալը լուրջ առավելություն է ստանում առաջին խաղում🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» Կիևում հյուրընկալվելիս մրցեց տեղի «Դինամոյի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում․ կողմերը պարբերաբար փոխանակվում էին վտանգավոր պահերով, սակայն երկու ակումբներին էլ չէր հերիքում դիպուկությունը։ Ողջ առաջին կեսի ընթացքում երկու ակումբները միասին վերցրած կատարեցին ընդամենը մեկ դիպուկ հարված, որն ավարտվեց դարպասի գրավումով։ 30-րդ րոպեին «Վիլյառեալին» առաջ […]

Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպա լիգայի հանդիպման մրցավարների տեսուչ

Մարտի 11-ին կկայանա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Օլիմպիակոս» – «Արսենալ» դիմակայության առաջին հանդիպումը․ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի կողմից այդ հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը։

Լիվերը 2021թ․ «Պուշկաշ Արենայում» ավելի շատ գոլ է խփել, քան «Էնֆիլդում»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ Ընդհանուր դիմակայությունում մերսիսայդյան ակումբը հաղթեց 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում։ Ինչպես դիմակայության առաջին, այնպես էլ պատասխան խաղը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշաշ Արենա» մարզադաշտում։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, Յուրգեն Կլոպի թիմը 2021 թվականին «Պուշկաշ Արենայում» […]

Իտուրալդե Գոնսալես․ «11-մետրանոցը պետք էր նորից հարվածել․ Վերատին խախտում է թույլ տվել»

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ սակայն պայքարը շարունակեց փարիզյան ակումբը։ Հանդիպման 45+3-րդ րոպեին կատալոնական ակումբը հաշիվը 2։1 դարձնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Լեո Մեսսին վրիպեց 11-մետրանոց հարվածն իրացնելիս։ Այդ դրվագում «Փարիզին» փրկեց դարպասապահ Կեյլոր Նավասը։ Խաղից հետո այդ դրվագի հետ կապված իր մեկնաբանությունն […]

Մբապեն գերազանցել է Մեսսիի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Կողմերը չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ, սակայն պայքարը շարունակեց փարիզյան ակումբը, քանի որ դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 4։1 հաշվով։ Պատասխան խաղում «Փարիզի» միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Ֆրանսիացի հարձակվողը ՉԼ-ի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացրել է […]

Ե՞րբ էին վերջին անգամ Ռոնալդուն ու Մեսսին միաժամանակ դուրս մնացել ՉԼ 1/8 եզրափակչից

Կայանում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 2020/21 խաղարկության պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով պայքարը լքեցին «Յուվենտուսը» և «Բարսելոնան»։ Թիմերը երկու խաղերի արդյունքում համապատասխանաբար դուրս մնացին «Պորտուից» (4։4․ պորտուգալական ակումբը պայքարը շարունակում է մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավելի շատ խփելու շնորհիվ) և ՊՍԺ-ից (5։2)։ Այսպիսով, մրցաշարի պատմության լավագույն երկու ռմբարկուները՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին պայքարը […]

1 1,430 1,431 1,432 1,433 1,434 1,924