Լիվերը 2021թ․ «Պուշկաշ Արենայում» ավելի  շատ գոլ է խփել, քան «Էնֆիլդում»

Լիվերը 2021թ․ «Պուշկաշ Արենայում» ավելի շատ գոլ է խփել, քան «Էնֆիլդում»

11/03/2021 - 13:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ Ընդհանուր դիմակայությունում մերսիսայդյան ակումբը հաղթեց 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում։

Ինչպես դիմակայության առաջին, այնպես էլ պատասխան խաղը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշաշ Արենա» մարզադաշտում։

Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, Յուրգեն Կլոպի թիմը 2021 թվականին «Պուշկաշ Արենայում» ավելի շատ գոլ է խփել, քան իր հիմնական՝ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում։

Այդ երկու խաղերի ընթացքում մերսիսայդցիները «Պուշկաշ Արենայում» դարձել են արդեն 4 գոլի հեղինակ, իսկ տարեսկզբից ի վեր «կարմիրները» «Էնֆիլդում» անցկացրել են արդեն 8 խաղ և խփել ընդամենը 1 գնդակ, որն էլ գրանցվել է անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում, երբ «Լիվերպուլը» տանը 1։4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023