Խավին հրաժեշտի երեկո է ունեցել Ալ Սադի ֆուտբոլիստների ու ղեկավարության հետ 📸
Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին հրաժեշտ է տվել ակումբի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։ Դոհան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել հրաժեշտի երեկոյից։ Հավելենք, 41-ամյա մասնագետը շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am