Ռոման մեծ  դժվարությամբ խուսափեց պարտությունից Բուդե Գլիմտի դեմ խաղում🎥

Ռոման մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից Բուդե Գլիմտի դեմ խաղում🎥

05/11/2021 - 01:54

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Նորվեգիան ներկայացնող «Բուդե Գլիմտի» դեմ։

«Ռոման», հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն, չկարողացավ առանձնապես ոչինչ առաջարկել մրցակցին. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Գայլերի» կազմից աչքի ընկան Ստեֆան Էլ Շարավին և Ռոջեր Իբանյեսը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Օլե Սոլբակենն ու Էրիկ Բոթհայմը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Զարիա» 2:0 ԲԿՄԱ Սոֆիա

4-րդ տուրից հետո C խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Բուդե Գլիմտ» – 8 միավոր
  2. «Ռոմա» – 7 միավոր
  3. «Զարիա» – 6 միավոր
  4. ԲԿՄԱ Սոֆիա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023