Հայտնի է, թե ով է լինելու Նյուքասլի նոր գլխավոր մարզիչը

Հայտնի է, թե ով է լինելու Նյուքասլի նոր գլխավոր մարզիչը

05/11/2021 - 10:58

Էդի Հաուն շուտով կդառնա «Նյուքասլի» նոր գլխավոր մարզիչը։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» հետաքրքրված է եղել նաև Անտոնիո Կոնտեի ու Ունայի Էմերիի ծառայություններով, սակայն վերջիններս մերժել են ակումբի ղեկավարությանը։

Հաղորդվում է, որ «Նյուքասլը» բավական հաջող բանակցություններ է վարել «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ, սակայն վերջին պահին գործարքը չի կայացել։

Նման ձախողումներից հետո «կաչաղակների» ղեկավարությունը կանգ է առել Էդի Հաուի տարբերակի վրա։

Հավելենք, որ անգլիացի մասնագետն իր կարիերայի ընթացքում երկու անգամ մարզել է «Բորնմութը» (2008-2011 և 2012-2020 թթ.), մեկ անգամ էլ` «Բյորնլին» (2011-2012 թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023