Եվրոպա լիգա. երկու ակումբներ նվաճեցին փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥

Եվրոպա լիգա. երկու ակումբներ նվաճեցին փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥

05/11/2021 - 10:29

Նոյեմբերի 4-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով արդեն հայտնի են փլեյ-օֆֆ փուլի երկու մասնակիցների անուններ։

Այսպես, «Լիոնը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Սպարտա Պրահային»։

Ֆրանսիական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իսլամ Սլիմանին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարլ Տոկո Էկամբին։

Այս հաղթանակից հետո «Լիոնը» վաստակեց 12 միավոր և միանգամից նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Բրոնդյու» 1:1 «Ռեյնջերս»

A խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Լիոն» – 12 միավոր
  2. «Սպարտա Պրահա» – 4 միավոր
  3. «Ռեյնջերս» – 4 միավոր
  4. «Բրոնդբյու» – 2 միավոր

«Վեսթ Հեմն» էլ H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենկի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Մրճահարների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Սայիդ Բենրահման։

«Գենկի» կազմից աչքի ընկավ Ժոզե Պենթսիլը, իսկ Տոմաշ Սոուչեկը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Այս ոչ-ոքիից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 10 միավոր և ապահովեց նվազագույնը 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Ինչպես գիտեք, ըստ մրցաշարի նոր կանոնակարգի, խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած ակումբները պայքարը շարունակում են 1/8, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրածները` 1/16 եզրափակիչում։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Դինամո Զագրեբ» 3:1 «Ռապիդ Վիեննա»

H խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Վեսթ Հեմ» – 10 միավոր
  2. «Դինամո Զագրեբ» – 6 միավոր
  3. «Գենկ» – 4 միավոր
  4. «Ռապիդ Վիեննա» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023