Հոլանդիան բաց թողեց երկու գնդակի առավելությունը Չեռնոգորիայի դեմ խաղում🎥

Հոլանդիան բաց թողեց երկու գնդակի առավելությունը Չեռնոգորիայի դեմ խաղում🎥

14/11/2021 - 01:59

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացում Լուի վան Գալի սաներն ունեին տարածքային մեծ առավելություն, որն էլ երկու անգամ կարողացան վերածել խփած գնդակի.

«Նարնջագույնների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 25-րդ ու 54-րդ րոպեներին։

Նշենք, որ 27-ամյա հարձակվողն ընթացիկ որակավորման փուլի շրջանակում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ ու ինչպես մրացաշարի լավագույն ռմբարկուն է, այնպես էլ լավագույն ասիստենտը։

Թվում էր` հոլանդացիները հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին տանտերերը, ովքեր 82-րդ ու 86-րդ րոպեներին դարձան գոլի հեղինակ` փրկելով հանդիպումը. աչքի ընկան Իլիա Վուկատիչն ու Նիկոլ Վույնովիչը։

Այսպիսով, խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Նորվեգիա 0:0 Լատվիա

Թուրքիա 6:0 Ջիբրալթար

G խումբը 9-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 20 միավոր
  2. Թուրքիա – 18 միավոր
  3. Նորվեգիա – 18 միավոր
  4. Չեռնոգորիա – 12 միավոր
  5. Լատվիա – 6 միավոր
  6. Ջիբրալթար – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023