Author Archives: Miqayel

Ֆուտբոլի պատմության ամենաշքեղ «ռաբոնա», կրունկով և «կարիճ» տեսակի հարվածները. ԹՈՓ-5🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Այս անգամ խոսել ենք ամենաշքեղ և ամենաճկուն տեսակի հարվածներով գոլերի մասին։ Խոսքը, իհարկե, «ռաբոնա», կրունկով և «կարիճ» տեսակի հարվածներով խփված գոլերի մասին է։ Կներկայացնենք այդ տեսակի հարվածներով կատարված գոլերի թոփ-5-ը` յուրաքանչյուրին անդրադառնալով առանձին-առանձին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալին չի կանգնեցնում ոչինչ. «արքայական» ակումբը հաղթեց նաև Ռեալ Սոսիեդադին🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Կառլո Անչելոտիի թիմը գրեթե խնդիրներ չունեցավ այս խաղում և հաղթեց 2:0 հաշվով։ «Արքայական» ակումբի գոլերը խփեցին Վինիսիուսը և Լուկա Յովիչը։ Հավելենք, որ մադրիդյան ակումբի հաղթանակին չխոչընդոտեց նաև Կարիմ Բենզեմայի վնասվածքը, ով փոխարինվեց 17-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Յովիչին։ Նշենք, որ «Ռեալը» բոլոր […]

Ատալանտան հիացնում է. Գասպերինիի թիմը հյուրընկալվելիս հաղթեց Նապոլիին🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց «Ատալանտայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, կողմերը գոլառատ, դինամիկ ու գրավիչ ֆուտբոլ պարգևեցին հանդիսականներին` խփելով 5 գոլ, ինչի արդյունքում «Ատալանտան» 3:2 հաշվով հաղթեց մրցակցին։ Ջանպիերո Գասպերինիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռուսլան Մալինովսկին, Մերիհ Դեմիրալն ու Ռեմո Ֆրոյլերը։ «Նապոլիի» […]

Պրեմիեր լիգան նոր առաջատար ունի. Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տոնեց Վոթֆորդի նկատմամբ🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Վոթֆորդի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին մեծ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից կրկին փայլեց Բերնարդու Սիլվան, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Ռահիմ Սթերլինգը։ Տանտերերի միակ գոլն էլ գրանցվեց Կուչոն։ «Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց […]

Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` կամային հաղթանակ տոնելով Ատլետիկոյի նկատմամբ🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։ Մադրիդյան ակումբը տևական ժամանակ ուներ առավելություն, սակայն հաշիվը բացեց միայն 68-րդ րոպեին. աչքի ընկավ Մաթեուս Կունյան։ Այդուհանդերձ, «հնդկացիները» ոչ միայն չպահեցին հաղթական հաշիվը, այլև նույնիսկ պարտվեցին 1:2 հաշվով։ «Մալյորկայի» կազմից նախ 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ֆրանկո Ռուսոն, ապա 90+1-րդ […]

Ներկայացում «Սիգնալ Իդունա Պարկում». Բավարիան կրկին հաղթեց Բորուսիային🎥

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հերթական Der Klassiker-ը, որի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ բավական հետաքրքիր պայքարում, և կողմերը միասին խփեցին 5 գոլ, իսկ «Բավարիան» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ Մյունխենյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի […]

Ռեալ Սոսիեդադ – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալ Սոսիեդադը» Սան Սեբաստիանում կմցրի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ինտերը փայլում է. «ներաձուրիները» խոշոր հաշվով հաղթեցին Ռոմային🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման առաջին կեսում շոկի ենթարկեցին մրցակցին և նախքան ընդմիջման գնալը երեք գնդակ ուղարկեցին «Ռոմայի» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Էդին Ջեկոն և Դենզել Դումֆրիսը։ Երկրորդ խաղկաեսում միլանյան ակումբը հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական և հաղթական ավարտին։ Հավելենք, որ «Ռոմայի» […]

Ինտերի հիասքանչ գրոհն ու Ջեկոյի գոլը Ռոմայի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Ռոմայի» դեմ։ Հանդիպման 24-րդ րոպեին «ներաձուրիները» տպավորիչ բազմաքայլ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Էդին Ջեկոն` հաշիվը դարձնելով 2:0։ Հավելենք, որ Ջեկոն գրավեց նախկին դարպասը և չտոնեց խփած գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բարսելոնան կրկին ձախողվում է` սեփական դաշտում պարտվելով Բետիսին🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Բետիսի» դեմ։ Ողջ հանդիպումն անցավ դինամիկ և արագ պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն խաղում գրանցվեց ընդամենը գոլ. 79-րդ րոպեին «Բետիսին» հաղթանակ պարգևեց Խուանմին։ Այս հաղթանակից հետո անդալուսական ակումբը վաստակեց 30 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Բարսելոնան» մնաց 23 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ […]

1 1,320 1,321 1,322 1,323 1,324 2,104