Ռեալին չի կանգնեցնում ոչինչ. «արքայական» ակումբը հաղթեց նաև Ռեալ Սոսիեդադին🎥

Ռեալին չի կանգնեցնում ոչինչ. «արքայական» ակումբը հաղթեց նաև Ռեալ Սոսիեդադին🎥

05/12/2021 - 01:52

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Կառլո Անչելոտիի թիմը գրեթե խնդիրներ չունեցավ այս խաղում և հաղթեց 2:0 հաշվով։

«Արքայական» ակումբի գոլերը խփեցին Վինիսիուսը և Լուկա Յովիչը։

Հավելենք, որ մադրիդյան ակումբի հաղթանակին չխոչընդոտեց նաև Կարիմ Բենզեմայի վնասվածքը, ով փոխարինվեց 17-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Յովիչին։

Նշենք, որ «Ռեալը» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց արդեն 8-րդ անընդմեջ հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 39 միավոր և շարունակում վստահ գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Սևիլիային» գերազանցելով 8 միավոր։

«Ռեալ Սոսիեդադը», 29 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023