Ինտերը փայլում է. «ներաձուրիները» խոշոր հաշվով հաղթեցին Ռոմային🎥

Ինտերը փայլում է. «ներաձուրիները» խոշոր հաշվով հաղթեցին Ռոմային🎥

04/12/2021 - 22:50

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։

«Ներաձուրիները» հանդիպման առաջին կեսում շոկի ենթարկեցին մրցակցին և նախքան ընդմիջման գնալը երեք գնդակ ուղարկեցին «Ռոմայի» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Էդին Ջեկոն և Դենզել Դումֆրիսը։

Երկրորդ խաղկաեսում միլանյան ակումբը հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական և հաղթական ավարտին։

Հավելենք, որ «Ռոմայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այսպիսով, «Ինտերը» 3:0 հաշվով հաղթեց «Ռոմային», վաստակեց 37 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Ռոման» մնաց 25 միավորով, որը համապատասխանում է 5-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023