Ֆերդինանդ. «Ինտերը երկու խաղերում էլ Լիվերպուլից լավ տեսք ուներ»

Ֆերդինանդ. «Ինտերը երկու խաղերում էլ Լիվերպուլից լավ տեսք ուներ»

09/03/2022 - 10:14

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

Այդուհանդերձ, պայքարը շարունակեց մերսիսայդյան ակումբը, որն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս փորձագետ է աշխատում հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում.

«Կարծում եմ` Ալեքսիս Սանչեսի հեռացումը թաղեց «Ինտերի» հույսերը, սակայն նրանց հաջողվեց վերադառնալ խաղ։

Ըստ իս` «Ինտերը» երկու խաղերում էլ «Լիվերպուլից» լավ տեսք ուներ։ Պարզապես նրանք հարց լուծող չունեին հարձակման կրակածայրում։ Ահա, թե ինչը չհերիքեց «Ինտերին»։

Եթե «Ինտերը» ձեռք բերի նման հարձակվողի, ապա ներկայիս խաղային մակարդակում միլանյան ակումբը ի զորու է լուրջ վտանգ ներկայացնել ցանկացած մրցակցի համար»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023