Ըմբշամարտի ԵԱ. Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մինչ 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտչյանը կիսաեզրափակիչում մրցեց ադրբեջանցի Ելդանիզ Ազլիզլիի դեմ, սակայն, ցավոք, պարտվեց 3:7 հաշվով։ Մկրտչյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am