Պաշտոնական. Վինիսիուս Թոբիասը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Վինիսիուս Թոբիասը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

01/04/2022 - 17:00

Ինչպես տեղեկացնում է Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Վինսիուսը Թոբիասը վարձավճարով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «արքայական» ակումբն ունենալու է 18-ամյա ֆուտբոլիստին գնելու իրավունք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի աջ պաշտպանը սկզբնական շրջանում հանդես է գալու «Ռեալի» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» կազմում։

Նշենք, որ «Ռեալն» այս տրանսֆերն իրականցրել է շնորհիվ ՖԻՖԱ-ի այն որոշման, ըստ որի, չնայած տրանսֆերային պատուհանն այժմ փակ է, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով թույլատրվել է ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին փոխել ակումբային գրանցումը։

Հավելենք, որ Վինիսիուս Թոբիասը 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր 6 մլն եվրոյի դիմաց բրազիլական «Ինտերնասիոնալից» տեղափոխվել «Շախտյոր», սակայն «հանքափորների» կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023