Ինտերը հետաքրքրված է մի շարք հարձակվողների ծառայություններով
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են բելգացի ֆուտբոլիստի խաղից։
«Ներաձուրիները» կարծում են, որ 20 միլիոն եվրո ընդհանուր գումարը, որն ակումբը ծախսել է Լուկակուի վարձակալության դիմաց, չի համապատասխանում նրա խաղամակարդակին։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտերն» սկսել է փոխարինող փնտրել Լուկակուի համար:
Ստեղծված իրավիճակում միլանյան ակումբը հետաքրքրված է շարք կենտրոնական հարձակվողների ծառայություններով։
Խոսքը Ռոբերտո Ֆիրմինոյի («Լիվերպուլ»), Մարկուս Թյուրամի («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Մատեո Ռետեգիի («Տիգրե», Արգենտինա) և Լեո Օպենդայի («Լանս») մասին է։
Նշենք, որ Թյուրամին և Ֆիրմինոյին «Ինտերը» կարող է ձեռք բերել անվճար, քանի որ վերջիններս ընթացիկ մրցաշրջանի ավարտի դառնալու են ազատ գործակալ։
Ինչ վերաբերում է Ռետեգիին, ապա իտալացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բուկա Խունիորսին», որի հետ գործող պայմանագրում կա հրաժագնի կետ. այն կազմում է 18 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Լեո Օպենդա, Մատեո Ռետեգի, Մարկուս Թյուրամ, Չելսի, Ռոբերտո-Ֆիրմինո, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ