Լապորտա. «Կումանի աշխատանքը չէր ուղեկցվում հաջող արդյունքներով»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ռոնալդ Կումանի պաշտոնանկության մասին.
«Մենք որոշեցինք Կումանին հեռացնել «Ռայոյի» դեմ խաղից հետո (0:1)։ Մենք շատ երախտապարտ ենք մարզչին, որ ղեկավարում էր թիմն ակումբի համար ամենաբարդ ժամանակահատվածում։ Նա ակումբի լեգենդն է և մենք երվեք չենք մոռանա Կումանին։
Կումանն արդյունքների հետևանքով չի շարունակել աշխատանքը։ Իրավիճակն անկայուն է դարձել, սակայն մենք դեռ շանսեր ենք պահպանում բոլոր մրցաշարերում։
Մարզչական փոփոխությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ Կումանի աշխատանքը չէր ուղեկցվում հաջող արդյունքներով»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ռոնալդ Կուման