Ֆոնտե. «Ամեն օր Ռոնալդուին Լիլ եմ կանչում»

Ֆոնտե. «Ամեն օր Ռոնալդուին Լիլ եմ կանչում»

12/08/2021 - 10:21

Ֆրանսիական Լիգա 1-ի գործող չեմպիոն «Լիլի» ավագ Ժոզե Ֆոնտեն մեկնաբանել է Լեո Մեսսիի` ՊՍԺ տեղափոխությունը։

«Հիանալի զգացողություններ են։ Շատ լավ է, որ նման ֆուտբոլիստը, ինչպես Լեո Մեսսին է, պետք է հանդես գա մեր լիգայում։

Սա հուզիչ իրադարձություն է։ Իհարկե, այժմ մեզ համար ավելի դժվար կլինի, սակայն, պատրաստ ենք այս մարտահրավերին։

Ես ամեն օր Կրիշտիանու Ռոնալդուին «Լիլ» եմ կանչում, իսկ նա պարզապես ծիծաղում է։

Կփորձեմ ինչ-որ կերպ համոզեմ Կրիշտիանուին, ինչի համար ծրագիր կմշակեմ։ Նա միայն Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը չունի»,- նշել է Ֆոնտեն, ում խոսքերը մեջբերում է Talksport-ը։

Հավելենք, որ Ժոզե Ֆոնտեն ու Կրիշտիանու Ռոնալդուն խաղընկերներ են Պորտուգալիայի հավաքականում։

37-ամյա ֆուտբոլիստը «Լիլի» գույները պաշտպանում է 2018 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023