2011-2020 թթ․ լավագույն ակումբերն` ըստ IFFHS-ի
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է անցնող տասնամյակի՝ 2011-2020թթ․, լավագույն ակումբների ցանկը։
Վարկանշային աղյուսակը կազմվել է ըստ ակումբների՝ IFFHS-ի կողմից 2011-2020թթ ընթացքում յուրաքանչյուր տարվա համար տրված միավորների։
Այսպիսով, ըստ IFFHS-ի՝ 2011-2020 թթ․ լավագույն ակումբ է ճանաչվել «Բարսելոնան», որը հավաքել է 2877 միավոր, որին հաջորդում են «Ռեալը» (2782 միավոր) և «Բավարիան» (2594,5 միավոր):
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև ՊՍԺ-ն (2357 միավոր), «Ատլետիկոն» (2302), «Յուվենտուսը» (2272), «Չելսին» (2113), «Մանչեսթեր Սիթին» (2113), «Մանչեսթեր Յունայթեդը» (2020), ինչպես նաև «Արսենալը» (2016)։
Հավելենք, որ կատալոնական ակումբը 2011-2020 թթ․ 6 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, երկուական անգամ էլ ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IFFHS, Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Չելսի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ