Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»` փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»` փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

03/03/2021 - 21:37

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, քվեարկության արդյունքում փետրվար ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ձախ պաշտպան Լյուկ Շոուն։

25-ամյա անգլիացին նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։ Շոուն առաջին անգամ է արժանանում «կարմիր սատանաների»` ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ սկսած 2019 թվականի մարտ ամսից։

Տեղեկացնենք, որ Լյուկ Շոուն ՄՅՈւ է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին «Սաութհեմպտոնից» 37․5 մլն եվրոյի դիմաց։ Մանկունյական ակումբի և ֆուտբոլիստի միջի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023