Անչելոտիի թիմը պայքարեց մինչև վերջ, սակայն անզոր էր «քաղաքաբնակների» դեմ 🎥

Անչելոտիի թիմը պայքարեց մինչև վերջ, սակայն անզոր էր «քաղաքաբնակների» դեմ 🎥

20/03/2021 - 23:35

Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի 1/4 եզրափակչի շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպումը կողմերն սկսեցին զգուշավոր պայքարով։ Խաղի կարևորությունը թույլ չէր տալիս երկու կողմին էլ ռիսկի դիմել գրոհելիս, քանի որ մեկ արդյունավետ հակագրոհը կարող էր վճռել կիսաեզրափակչի ուղեգրի հարցը։

Ամեն դիպքում, «Սիթին» աստիճնաբար գնդակի նկատմամբ վերահսկողությունն իր ձեռքում վերցրեց, սակայն թիմի գործողություններում պակասում էր սրությունը։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական դիպուկ հարվածով, որը հաջողություն չբերեց երկու կողմին էլ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց նույն տրամաբանությամբ։ Պեպ գվարդիոլայի տղաներն ուներին գնդակին տիրելու հսկայական առավելություն (75%), սակայն թիմին ոչ մի կերպ չէր հաջողվում այն վերածել առավելության հաշվի մեջ։

Եթե առաջին խաղակեղում մերսիսայդյան ակումբը կարողանում էր մերթընդմերթ վտանգավոր գրողներով սպառնալ մրցակցին, ապա երկրորդ խաղակեսում խաղադաշտում միայն մեկ թիմ էր մոտ գոլ խփելուն։

Հյուրերի համառ ջանքերն իրենց արդյունքը տվեցին միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ։

Երբ թվում էր, թե խաղը կավարտվի 0։0 հաշվով և կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, «քաղաքաբնակների» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարողացավ դիպուկ հարվածով բացել հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին։

Այլևս կորցնելու ոչինչ չունենալով՝ Կառլո Անչելոտիի սաները նետվեցին առաջ շատ կարճ ժամանակահատվածում փորձելով փրկել հանդիպումը, և պատժվեցին դրա համար, քանի որ պաշտպանությունում բացեր էին ստեղծվել։

Հանդիպման վերջին՝ 90-րդ, րոպեին խաղի վերջակետը դրեց Կևին դե Բրոյնեն՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

Ծանր պայքարով անցած հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով 2։0 հաշվով, որոնք այս հաղթանակի շնորհիվ ապահովեցին իրենց ներկայությունը Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում։ «Էվերտոնը» լքում է մրցաշարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023