«Ման. Յունայթեդը» մոտ է Կարիկի փոխարինողի հետ համաձայնության հասնելուն
Մաուրիսիո Պոչետինոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մանկունիական գրանդի տնօրենների ու արգենտինացի մասնագետի ներկայացուցիչների բանակցությունները վերջին փուլում են։
54-ամյա մասնագետը պատրաստ է լքել ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ու անմիջապես աշխատանքի անցնել «Յունայթեդում»։
The Athletic-ի տվյալներով` «Կարմիր սատանաները» Պոչետինոյի նշանակման համար ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային ստիպված կլինեն վճարել 10 միլիոն դոլար հրաժարագին։
Անգլիական ակումբը, մեծ հավանականությամբ, նաև առանձին հրաժարագին կվճարի արգենտինացու մարզչական շտաբի անդամների համար։
Սպասվում է, որ «Յունայթեդը» առաջիկա ժամերին գլխավոր մարզչի պաշտոնից կհեռացնի Մայքլ Կարիկին։ Նրա գլխավորությամբ ակումբը հանդես է գալիս 2026թ. հունվարից, 32 խաղում տարել է 15 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։
Պոչետինոն անգլիական ակումբներից նախկինում աշխատել է «Սաութհեմփթոնում» և «Տոտենհեմում»։ Նա ամերիկացիներին մարզում է 2024թ. սեպտեմբերից, որոնք նրա գլխավորությամբ 35 խաղում գրանցել են 22 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 12 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՄՆ հավաքական, Մայքլ Կարիկ, Մանչեսթեր Յունայթեդ, Մաուրիսիո-Պոչետինո, Ֆաբրիցո Ռոմանո