Լիդսը կարևոր միավորներ խլեց Չելսիից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասն անցավ լոնդոնյան ակումբի վերահսկողության ներքո, որի ֆուտբոլիստները գնդակին ավելի շատ էին տիրում (60 %) և ավելի վտանգավոր էին գրոհում։
Նախքան ընդմիջման գնալը «Չելսիի» կազմից նպաստավոր դիրքերից վրիպեցին Հակիմ Զիեշն ու երկու անգամ էլ՝ Հայ Հավերցը։ Յորքշիրյան ակումբի դարպասապահ Իլան Մեսյեն որոշ դրվագներում իր թիմին փրկեց վերահաս գոլից։
«Լիդսը», որը, ճիշտ է, սակավաթիվ գրոհներ էր անցկացնում առաջին կեսում, սակայն, նույնպես ուներ աչքի ընկնելու լավ հնարավորություն։ 16-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Տայլեր Ռոբերտսը, սակայն նրա հարվածից հետո «ազնվականներին» փրկեց դարպասաձողը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ Թոմաս Տուխելի սաներն ունեին տարածքային առավելություն, սակայն հանդիպումը գոլային պահերի առումով ավելի հավասար բնույթ ունեցավ։
Խաղակեսի հենց մեկնարկում երկու ակումբներն էլ փոխանակվեցին վտանգավոր պահերով։ Նախ 48-րդ րոպեին Կայ Հավերցն աչքի ընկնելու հերթական պահն ուներ, սակայն գերմանացի ենթահարձակվողի հարվածից հետո դարպասաձողն այս անգամ էլ փրկեց «Լիդսին», ապա 55-րդ րոպեին Ռաֆինյան հայտնվեց նպաստավոր դիրքում, ում հարվածից հետո «կապույտների» դարպասապահ Էդուարդ Մենդին հետ մղեց գնդակը։
Այդ դրվագից հետո երկար ժամանակ կողմերին չէր հաջողվում վտանգավոր պահեր ստեղծել, ինչի հետևանքով էլ խաղն ավարտվեց այն հաշվով, որով սկսել էին ակումբերը՝ 0։0։
Այս ոչ-ոքիից հետո «թոշակառուները» վաստակեցին 51 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
«Լիդսն» էլ 36 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդուարդ Մենդի, Թոմաս ՏՈւխել, Իլան Մեսյե, Լիդս, Կայ Հավերց, Մարսելո Բիելսա, Չելսի, Ռաֆինյա-Լիդս, Տայլեր Ռոբերտս