Նագելսման․ «Յուվեն ու Ռեալը լավ հիմն ունեն․ կցանկանայի նրանց հանդիպել ՉԼ-ում»

Նագելսման․ «Յուվեն ու Ռեալը լավ հիմն ունեն․ կցանկանայի նրանց հանդիպել ՉԼ-ում»

12/12/2020 - 23:19

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, թե Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում որ ակումբին կցանականար մրցակից․

«Ես այժմ լսում եմ մեր ապագա մրցակցի հիմնը։ «Ռեալն» ու «Յուվենտուսը» շատ լավ հիմն ունեն, այդ պատճառով էլ կցանկանայի Չեմպիոնների լիգայի 1/8 շրջանակում հանդիպել այդ ակումբներից մեկին։

Ես նույնիսկ կարող եմ երգել այդ հիմները, չնայած, որ ոչ կատարյալ իսպաներենով և իտալերենով»,- 33-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Мarca-ն։

Հիշեցնենք, որ գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում H խմբից 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց 2-րդ հորիզոնականով։ Փլեյ-օֆֆ փուլում «ցլերի» հավանական մրցակիցներն են «Ռեալը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», ինչպես նաև «Չելսին»։ 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14-ին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023