«Արսենալը»` 22 տարի անց Անգլիայի չեմպիոն 📸
«Արսենալը» պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։
«Զինագործները» չեմպիոնությունն ամրագրեցին Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի»` «Բորնմութի» հետ ոչ-ոքի (1:1) գրանցելուց հետո։
Լոնդոնյան գրանդը 82 միավորով առաջին տեղում է, իսկ «Սիթին»` 78 միավորով երկրորդ։ «Բորնմութը» 56 միավորով 6-րդն է։
«Արսենալը» չեմպիոն դարձավ 22 տարի անց։ «Զինագործները» նախորդ անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էին 2004 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml