Հենդերսոնը 4 տարի անց գոլ է խփել ԱՊԼ-ում` նվիրելով այն Դիոգու Ժոտային 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բրենթդորդը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Լիդսի» հետ։
Լոնդոնյան ակումբից 70-րդ րոպեին հաշիվը բացել է անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։
35-ամյա ֆուտբոլիստը գոլը նվիրել է «Լիվերպուլում» իր նախկին խաղընկեր Դիոգու Ժոտային` այն տոնելով նրա ոճով։
Ժոտան իր եղբայր Անդրե Սիլվայի հետ մահացել է հուլիսի 3-ին Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով։
Հենդերսոնը Պրեմիեր լիգայում աչքի է ընկել ավելի քան 4 տարի անց։ Նախորդ անգամ նա Անգլիայի առաջնությունում գոլ խփել էր 2021թ. դեկտեմբերի 1-ին` «Լիվերպուլի» կազմում գրավելով «Էվերթոնի» դարպասը։
Հենդերսոնը 2025թ. հուլիսին է տեղափոխվել «Բրենթֆորդ» ու ակումբում առաջին գնդակն է գրանցել։
«Մեղուները» 20 միավորով 14-րդ տեղում են, «Լիդսը» ` 16 միավորով 17-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml