Բարսելոնան ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռեալին` ամրապդնվելով առաջին տեղում 🎥

Բարսելոնան ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռեալին` ամրապդնվելով առաջին տեղում 🎥

27/10/2024 - 00:50

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Բարսելոնան» արտագնա խաղով մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «բլաուգրանան» ֆանտաստիկ խաղ ցույց տվեց և չորս անպատասխան գնդակ ուղարկեց «արքայական» ակումբի դարպասը։

Կատալոնական ակումբից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփեցին Լամին Յամալն ու Ռաֆինիան։

Այսպիսով, Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 30 միավոր և շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, «Ռեալը» 24 միավորով երկրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023